ԴՊՐՈՑ

 

Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատում ` լճի հարևանությամբ, երփներանգ ծաղիկների ու պտղատու ծառերի գրկում վեր է խոյանում տուֆակերտ մի կառույց, որը կրում է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունը:  Արդեն 60 տարի շարունակ դպրոցն իր հյուրընկալ դռներն է բացում իր սաների և իրենց գործին  նվիրված մանկավարժների առջև:  Դրոցն ունի հարուստ կենսագրություն: Այն հիմնադրվել է 1956թ.-ին: Հիմնադրման օրվանից սկսած մեծ համբավ է վայելել Արտաշատ քաղաքում, ողջ հանրապետությունում: Այս տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի: Դպրոցի շրջանավարտները հայտնի են հանրապետությունում որպես լավագույն մանկավարժներ, անվանի բժիշկներ, գիտաշխատողներ, զինծառայողներ, իրավապահ մարմիններում աշխատող պաշտոնյաներ: Իր հիմնադրման օրվանից դպրոցն ունեցել է 5 տնօրեններ, որոնք եղել են մեկը մյուսին արժանի փոխարինողներ:

  1. Ղազարյան Վարազդատ

  2. Գիրգորյան Արամայիս

  3. Ներսիսյան Վահագն

  4. Շահինյան Նորիկ

  5. Նիկողոսյան Նաիրա

Նրանց ջանքերի շնորհիվ դպրոցը բազմիցս վերանորոգվել է, ունի հարուստ գրադարան, լաբորատորիա, գեղեցիկ կահավորված դասարաններ: Աշակերտների և ծնողների ուժերով բարեկարգվել  և կանաչապատվել է դպրոցի բակը: Այժմ դպրոցում սովորում են 545 աշակերտներ, որոնց  70 %-80 % տոկոսն աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ,ինչպես նաև երգի, պարի, սպորտի բնագավառներում ունեցած հաջողություններով:  Դպրոցն արդեն 5 տարի է, ինչ դարձել է <<Դպրոց կենտրոնների միության >> անդամ և մշտապես մասնակցում է նրա կողմից կազմակեպվող մրցույթներին` <<Ազգային հպարտություն>>, <<Ծխախոտի դեմ>>, <<Դպրոցի ներքին հարդարանք>>, արժանանալով պատվոգրերի: Տնօրեն տիկին Նաիրա Նիկողոսյանի վերահսկողությամբ դպրոցը շուրջ երեք տարի է dasaran.am –ում  գտնվում է  50 լավագույն դպրոցների շարքում: 2016թ-ին դպրոցն ազգային վարկանշավորման աղյուսակում սովորողներ և ուսումնառություն բաժնով արժանացել է 3-րդ պատվավոր տեղին:

Դպրոցը համագործակցում է Երևանի հայտնի դպրոցների հետ և շատ հաճախ նրանց հյուրընկալում:

Այժմ դպրոցի ղեկավարման  ծանրությունը դրված է տնօրեն տիկին Նարիա Նիկողոսյանի ուսերին, ում սատար են կանգնած դպրոցի տնօրենի տեղակալները և դպրոցի ողջ մանկավարժական կոլեկտիվը՝իր և փորձառու մասնագետներով:Դպրոցի 5 ուսուցիչներ ունեն որակավորման 1-ին կարգ։