Տնօրինություն

Նարիա Արսենի Նիկողոսյան

Նարիա Արսենի Նիկողոսյանը ծնվել է 1965թ. Երևան քաղաքույմ: Ավարտել է Ե. Չարենցի անվան թիվ 67 դպրոցը:

1988 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտը: Նույն թվականին աշխատանքի է ընդունվել Արտաշատի շրջանի (Արարատի մարզ) Արտաշատ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան №2 միջնակարգ դպրոցում` որպես անգլերենի ուսուցչուհի:

2011թ. նշանակվել է  Հովհաննես Թումանյանի անվան №2 միջնակարգ դպրոցի տնօրեն:

Մասնակցել է <<Անգլերենի դասավանդման գերազանցության >> (TEA) ծրագրին , դարձել է ազգային հաղթող, ստացել համապատասխան վկայական- դիպլոմ:

Ակտիվ համագործակցել է Accels, Project Harmani, IRex  երտասարդական նվաճումների կենտրոն <<Կրթություն առանց սահմանների>> կազմակերպության հետ:

Նրա գլխավորությամբ դպրոցը մասնակցում է  միջազգային ծրագրերի /eTwinning plus/,  որի արդյունքում Նաիրա Նիկողոսյանը մասնակցել է Լեհաստանում կայացած սեմինարին և արժանացել ազգային հավաստագրի:

Նա երկու անգամ մեկնել է ԱՄՆ , ստացել է 4000 դոլարին համարժեք սարքավորումներ և անգլերեն գրականություն:

Տիրապետելով մանկավարժության, գիտության նրբություններին ` տիկին Ն.Նիկողոսյանը կարողանում է աշակերտների մոտ մեծ սեր և հետաքրքրություն առաջացնել  դեպի միջազգային այս լեզուն: Աշխատասիրության, ազնվության , պարզ և անբասիր բնավորության շնորհիվ տիկին Նաիրա Նիկողոսյանը վայելում է գործընկերների, ծնողների և աշակերտների անմնացորդ սերն ու հարգանքը:

Նա պարգևատրվել է բազմաթիվ  պատվոգրերով, շնորհակալագրերով:

Նրա սաներից շատերն են ընտրել սիրելի ուսուցչուհու ուղին և դարձել անգլերեն լեզվի մասնագետներ: Գիտակ մանկավարժ և հիանալի մասնագետ Նաիրա Նիկողսյանը դեռևս շատ մտահաղացումներ ունի, որոնք կյանքի են կոչվելու մոտ ապագայում: