ԿՏԱԿ — eTwinning
1. ԿՏԱԿ — eTwinning Plus Armenia — eTwinning
Այսօր, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում, տեղի ունեցավ հանդիպում «Դպրոցական կայքեր» մրցույթի հաղթող դպրոցների ղեկավարների և կայքերը գործարկող մասնագետների հետ: ԿՏԱԿ-ի տնօրեն Ա.Պողոսյանը շնորհավորեց հաղթողներին, նրանց հանձնեց պատվոգրեր և մրցանակներ: Հանդիպման ընթացքում ԿՏԱԿ-ի աշխատակիցները հյուրերի հետ քննարկեցին արդյունավետ համագործակցության և կրթական ՏՀՏ-ների կիրառմանը վերաբերվող տարբեր հարցեր:
Ինչպես հայտնի է, «Դպրոցական կայքերի» մրցույթն ամփոփվել էր 2017թ. դեկտեմբերին, իսկ մրցույթի արդյունքների և հաղթող դպրոցների մասին տեղեկատվությունը ԿՏԱԿ-ի կայքում և «Հայկական կրթական միջավայր» պորտալում տեղադրվել էր դեկտեմբերի 21-ին:
Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել Երևանի և մարզերի 51 դպրոցներ, որոնցից 41-ը գործում են Հայկական կրթական ցանցի (ՀԿՑ) կենտրոնական հանգույցի http://schoolsite.am տիրույթում:
Հայկական կրթական ցանցից (ՀԿՑ) դուրս գործող տասը կայքերից հաղթող էր ճանաչվել Երևանի Ար. Երզնկյանի անվան հ.118 ավագ դպրոցի կայքը (https://118highschool.am), իսկ ՀԿՑ-ի կենտրոնական հանգույցում (WordPress համակարգի կաղապարով) ստեղծված և գործարկվող կայքերից մրցանակների էին արժանացել.
- Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցի կայքը (http://fantan.schoolsite.am/)՝ առաջին մրցանակ,
- Լոռու մարզի ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի կայքը (http://polytechvanhs.schoolsite.am)՝ երկրորդ մրցանակ,
- Արարատի մարզի Արտաշատի Հովհ. Թումանյանի անվան հ.2 հիմնական դպրոցի կայքը (http://artashat2.schoolsite.am)՝ երրորդ մրցանակ:
- Կայքի խմբագիր` դպրոցի օպերատոր Ալինա Մովսիսյան:
Որակի Եվրոպական հավաստագիր
Treasure seekers | Alina | Movsisyan | Artashat primary school N 2 | Ararat |
Շնորհվեցին Որակի ազգային հավաստագրերը
Իթվինինգպլյուս Հայաստան ծրագրի աջակցող գործընկեր գործակալությունը ավարտել է 2016թ․ նոյեմբերի 1-ից մինչ 2017թ․ հոկտեմբերի 15-ը կատարված պրոյեկտների դիտարկումը և Որակի ազգային հավաստագրերի շնորհումը։
Treasure seekers | Alina | Movsisyan | Artashat primary school N 2 | Ararat |
Իթվինինգ սեմինար Լեհաստանում
2017թ. հուլիսի 6-9-ը Լեհաստանի Կաժիմերշ Դոլնի քաղաքում անցկցվեց Իթվինինգյան սեմինար, որին մասնակցում էին 11 երկրների ավելի քան 60 ուսուցիչներ և Աջակցման ծառայությունների ներկայացուցիչներ: Սեմինարի ընացքում մասնակիցներին ներկայացվեցին Իթվինինգ լայվի և Թվին տարածության հնարավորությունները, հետաքրքիր մեդիա գործիքներ և գաղափարներ, որոնք լայնորեն կիրառելի են Իթվինինգյան նախագծերում, լավագույն փորձի օրինակներ և այլն։
Հայաստանից այս սեմինարին մասնակցում էին ծրագրի համակարգող Վահե Երիցյանը և 4 ուսուցիչներ․ Արտաշատի հ.2 դպրոցի ուսուցչուհի, Իթվինինգի՝ Արարատի և Արմավիրի մարզերի դեսպան Ալինա Մովսիսյանը, Երևանի «Բյուրակն կրթահամալիրի ուսուցչուհի Լուսինե Ներսեսյանը, Վանաձորի հ.18 դպրոցի ուսուցչուհի Անուշ Ղևոնդյանը և Թաիրովի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Արմինե Սաֆարյանը:
Իթվինինգյան “Treasure Seekers” նախագծի շրջանակներում Արտաշատի թիվ 2 դպրոցի աշակերտների հետ իրականցրեցինք վերջին համատեղ արշավը։ Մեկ տարվա առցանց համագործակցությունից հետո մեր աշակերտները ծանոթացան և հրաշալի ժամանակ անցկացրեցին իրական կյանքում ։
Մայիսի 16-17-ին տեղի ունեցավ համաժողով` նվիրված Հայաստանում Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի գործունեության 5-ամյակին։ Համաժողովին մասնակցեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ծրագրին մասնակից ՀՀ ուսհաստատությունների, Լեհաստանի Էրազմուսպլյուսի և Իթվինինգի ազգային գրասենյակների և Իթվինինգի Կենտրոնական աջակցման ծառայության ներկայացուցիչներ:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ ներկայումս խիստ կարևորվում է էլեկտրոնային կրթությունը, որի ձևաչափի մեջ առկա է ակնառու հաջողություն:
Լ.Մկրտչյանը պատվոգրեր հանձնեց Իթվինինգ հարթակում ակտիվ և արդյունավետորեն աշխատող ուսումնական հաստատություններին, այդ թվում` Արտաշատ ք․-ի թիվ 2 դպրոցի տնօրեն Ն․ Նիկողոսյանին։
Հեռավար ուսուցումը դպրոցներում
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հեռավար ուսուցում է կազմակերպում դպրոցներում: Տեսադասերի միջոցով տարբեր առարկաների դասավանդման փորձը դպրոցները փոխանակում են միմյանց հետ: Ծրագրի հնարավորությունները բազմաթիվ են: Մասնակից ցանկացած դպրոցի ուսուցիչ կարող է սեփական գաղափարն առաջարկել, ստեղծել ծրագիր ու հրավիրել մյուսներին: Սա նաեւ ուսուցիչների վերապատրաստման մի եղանակ է:
Մի քիչ էլ մեր գործերից։ #Իթվինինգպլյուս
Հատուկ շնորհակալություն Արտաշատի հ․2 դպրոցի տնօրեն` Նաիրա Նիկողոսյանին և ուսուցչուհի` Ալինա Մովսիսյանին։
Հանդիպում սեմինարներ Արարատի մարզում
2017թ․ մարտի 9-10 Իթվինինգպլյուս Հայաստան ծրագրի շրջանակներում Արարատի մարզի ավելի քան 50 ուսուցիչներ մասնակցեցին տեղեկատվական հանդիպում սեմինարներին, որոնք նախաըտեսված էին համաեվրոպական և ազգային համայնքներին նոր միացված ուսուցիչների համար։ Սեմինարներին մասնակցում էին նաև ներկայացուցիչներ արդեն մասնակից դպրոցներից։
Սեմինարների ընթացքում Իթվինինգպլյուս Հայաստան ծրագրի համակարգող Վահե Երիցյանի և Արարատի ու Արմավիրի տարածաշրջանային դեսպան Ալինա Մովսիսյանի կողմից ներկայացվեցին Իթվինինգպլյուս և «Դպրոցների համագործակցության վիրտուալ ազգային համայնք» ծրագրերը, առավելություններն ու հնարավորությունները, գործիքակազմը, տարբեր առցանց մեդիա գործիքներ:
Հանդիպում – սեմինարներ Արմավիրի մարզում
2017թ․ մարտի 6-ին և 7-ին Իթվինինգպլյուս Հայաստան ծրագրի շրջանակներում Վաղարշապատ և Արմավիր քաղաքներում անցկացվեցին տեղեկատվական հանդիպում սեմինարներ ծրագրին նոր միացված ուսուցիչների համար։ Սեմինարներին մասնակցում էին նաև ներկայացուցիչներ արդեն մասնակից դպրոցներից։
Սեմինարների ընթացքում Իթվինինգպլյուս Հայաստան ծրագրի համակարգող Վահե Երիցյանի և Արարատի ու Արմավիրի տարածաշրջանային դեսպան Ալինա Մովսիսյանի կողմից ներկայացվեցին Իթվինինգպլյուս և «Դպրոցների համագործակցության վիրտուալ ազգային համայնք» ծրագրերը, առավելություններն ու հնարավորությունները, գործիքակազմը, տարբեր առցնաց մեդիա գործիքներ:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԻԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
21.12.16-ին տեղի ունեցավ Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում ներկայացվել է ծրագրի ընթացքը, մասնավորապես 2016թ. կատարված աշխատանքները, ինչպես նաև նախանշվել են 2017-18 թվականների զարգացման հիմնական ուղղությունները։ Համաժողովի ընթացքում տեղի ունեցած Որակի ազգային մրցանակաբաշխության արարողության ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարության անունից հավաստագրեր և մրցանակներ են հանձնվել 2016թ․ ընթացքում Իթվինինգ ծրագրին լավագույն մասնակցություն ունեցած ուսուցիչներին և դպրոցներին։
Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսք է ասել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:
«Հայաստանի դպրոցների մասնակցությունը Իթվինինգ ծրագրին նպաստում է դպրոցական համագործակցության ընդլայնմանը, ուսուցիչների և աշակերտների օտար լեզուների իմացությանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ու թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը, նոր և ստեղծագործական մեթոդներով կրթության իրականացմանը»,- նշել է Ա. Պողոսյանը:
eTwinning –ը եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության համայնք է, որտեղ մասնակից երկրների ուսուցիչները և սովորողները, ինչպես անհատապես, այնպես էլ խմբերով կարող են գրանցվել և օգտվել Իթվինինգի առցանց գործիքներից, վիրտուալ միջավայրում հանդիպել միմյանց, իրականացնել գաղափարների և առաջավոր փորձի փոխանակում, ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ, զարգացնել օտար լեզուների և համակարգչային գիտելիքների իմացությունը, իրականացնել ուսումնական և այլ կրթական առցանց ծրագրեր։
Խրախուսական մրցանակի արժանացավ դպրոցի օպերատոր Ալինա Մովսիսյանը՝ առավելագույն 3 Եվրոպական մրցանակի արժանանալու համար։
Today I have received letter from UK.
We will do experiment with beads for ”Starlight — a global experiment with UV protection” project.
Thanks my eTwinning project’s friend for event and this chance.
on:Starlight — a global experiment on UV protection.
Ուսումնական այց Լեհաստան
4 Հայ ուսուցիչներ, որոնք նաև Հայաստանի առաջին Իթվինինգյան դեսպաններ են, ԱԳԳ անդամներից Տաթևիկ Յափունջյանի ուղեկցությամբ, 2015թ. սեպտեմբերի 9-14 մասնակցեցին Լեհաստանում դեսպանների վերապատրաստման դասընթացի:
Ծրագիրը ներառում էր շնորհանդեսներ Լեհաստանի ԱԳԳ անդամների և դեսպանների կողմից, որի ընթացքում մանրամասն տեղեկություններ տրվեցին Դեսպանների դերի և պարտականությունների, ինչպես նաև դեսպանների և ԱԳԳ համագործակցության մասին: Նրանց նաև ներկայացվել են տարբեր դասընթացների և միջոցառումների կազմակերպման ընթացակարգերը:
Այցի ընթացքում Հայաստանցի դեսպանները մասնակցել են նաև Լեհաստանի դեսպանների տարեկան համաժողովին, որը նվիրված էր Իթվինինգի տասնամյակին, ինչպես նաև հյուրընկալվել են դեսպաններից մեկին իր իսկ դպրոցում: