Tecnovation iridescent Armenia

Tecnovation iridescent — Tecnovation iridescent Armenia

2017թ-ի մայիսի 5-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ալեք և Մարի Մանուկյաններ դահլիճում տեղի ունեցավ ԿԱԻ-ի «Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժնի, «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցությունը աղջիկների համար» ծրագրի Հայաստանյան մրցույթի եզրափակիչ փուլը:

Վարպետության դաս “Տեխնոլոգիական ձեռներեցություն” թեմայով

“Technovation Armenia” ծրագրի մասնակից ուսուցչուհիների հանդիպումը Սինոփսիս Արմենիա ՓԲԸ գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանի հետ: Մեր դպրոցը ներկայացնում է Ալինա Մովսիսյանը իր 4 աշակերտուհիների հետ:

“Technology Entrepreneurship” Master class

“Technovation Armenia” program mentors’ meeting with the General Director of Synopsys Armenia CJSC Hovik Musayelyan

“Technovation” ծրագրի մասնակիցների հանդիպումը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցների հետ

Այս տարի “Technovation” տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթին ներկայացվող բջջային հավելվածները ուղղորդված կլինեն լուծելու ՄԱԿ –ի Կայուն զարգացման նպատակներից բխող խնդիրները, իսկ ընտրված թեմաները կլինեն` բնապահպանություն, աղքատություն, խաղաղություն, հավասարություն, կրթություն, առողջապահություն:

ՄԱԿ (Միացյալ ազգերի կազմակերպության) հայաստանյան գրասենյակի աշխատակիցները մեծ սիրով և մատչելի ներկայացրեցին մեր ծրագրի մասնակիցներին Կայուն զարգացման նպատակներից բխող խնդիրները, մասնավորապես` բնապահպանություն, աղքատություն, խաղաղություն, հավասարություն, կրթություն, առողջապահություն: Նրանք ծանոթացրեցին նաև Կայուն զարգացման նպատակներից բխող Հայաստանում իրականացվող նախագծերը:

Իրենց մասնակցությունը ունեցան նաև Ալինա Մովսիսյանը և իր աշակերտուհիներից Մարիամ Բաբաջանյանը և Էլեն Մկրտչյանը:
Իսկ վերջում հարց ու պատասխան