ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Այսօր մենք ապրում ենք լիարժեք և բեղմնավոր կյանքով: Դպրոցը խորացված ծրագրով աշակերտներին  սովորեցնում է անգլերեն: Սերտ համագործակցում ենք Լեհաստանի, Ռումինիայի, Հունաստանի և այլ երկրների աշակերտների հետ` մասնակցելով e-Twinning  ծրագրին:

Դպրոցում գործում է ինտերնետ համակարգչային կաբինետ, որտեղ աշակերտները ոչ միայն անց են կացնում ինֆորմատիկայի դասերը, այլև  ծանոթանում են տարբեր ծրագրերի, ինտերնետային կապով ծանոթություն են հաստատում տարբեր երկրներում ապրող իրենց հասկակիցների հետ` նամակագրական կապեր հաստատելու համար:  Ամբողջ քաղաքում հայտնի է դպրոցի մարզական թիմը, որն արդեն մի քանի տարի է մասնակցում է  Ազգային ժողովի գավաթի մարզական խաղերին և արժանանում І կարգի դիպլոմի և մրցանակների:

Դպրոցի ճեմասրահում ստեղծված է հատուկ անկյուն, ուր փակցված են բոլոր այն պատվոգրերը, հավաստագրերը և դիպլոմները, որոնք դպրոցի ունեցած հաջողությունների վառ գրավականն է:

Միջոցառումներիկց զատ դպրոցի լավագույն աշակերտները մշտապես մասնակցում են օլիմպիադաների, մրցույթների, փառատոնների:  Դպրոցի աշակերտներից 4-ը դարձել են <<Երգը բարեկամության կամուրջ>> մրցույթ փառատոնի դափնեկիրներ։Մեծ հաջողություններ են գրանցվել նաև օլիմպիադաներում,որտեղ մեր սաները արժանացել են պատվավոր հաղթանակների։ Դպրոցում գործում է <<Արևիկ>>երգչախումբը,անգլերենի,կարատեի և պարի խմբակները։2015թ․ին դպրոցում հանդիսավոր կերպով բացվեց <<Wikipedia>>-խմբակը,որին ակտիվորեն մասնակցում են մեր սաները։

Բազմաթիվ և բազմաբնույթ են դպրոցական միջոցառումները,  որոնք աչքի են ընկնում իրենց նորամուծություններով և բարձր էսթետիկական ճաշակով։