Համադպրոցական

Եղիշե Չարենցին նվիրված միջոցառում

Նոյեմբերի 27-ին Արտաշատի թիվ 2 դպրոցում կայացել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված հայոց հանճարներից մեկի՝ Եղիշե Չարենցի մահվան 80-րդ տարելիցին։
Միջոցառումը հագեցած էր Չարենցի ստեղծագործության տարողունակությամբ ու հանճարեղությամբ, բանաստեղծի մարդկային տեսակի եզակի կոլորիտով։ Ցերեկույթի կազմակերպչի՝ դպրոցի փոխտնօրեն Անահիտ Թորոսյանի և 9-րդ դասարանի աշակերտների շնորհիվ ներկաները ևս մեկ անգամ հիացան ու վայելեցին բանաստեղծի ստեղծագործությունները, ինչպես նաև ունկնդրեցին դրանց հիման վրա ստեղծված երգերը՝ կարծես ականատեսն ու ուղեկիցը լինելով բանաստեղծի թեկուզ և կարճ, բայց հարուստ ու խորը հետք թողած կենսագրության․ ծննդավայր Կարսից մինչև կապուտաչյա հայրենիքի փնտրտուքներ, առաջին աշխարհամարտից մինչև 30-ականների հավատաքննություն՝ մինչև 37-ի այն առավոտը, երբ ընդհատվել է բանաստեղծի երկրային կյանքը։
Եղիշե Չարենցին նվիրված հուշ-ցերեկույթն ավարտվել է հաղթական քոչարիով՝ ի նշան հայի տեսակի անկոտրում ոգու, լավատեսության ու ապագայի հաղթանակների։

https://www.youtube.com/watch?v=1Psuh-TgFRE

Աշունը Արարատյան դաշտում

Նոյեմբերի 10-ին Արտաշատ քաղաքի Հովհ. Թումանյանի անվան թիվ 2 հիմն. դպրոցի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում<<Աշունը Արարատյան դաշտում>> խորագրով: Գեղեցիկ ձևավորված դահլիճը, աշնանային բերք ու բարիքով ձևավորված սեղանը, աշակերտների հագուստը, երգն ու պարը բոլոր ներկաներին մի պահ տեղափոխեց դեպի աշնանային <<հեքիաթ>>: Հանդիսատեսը  բարձր տրամադրությամբ հեռացավ դահլիճից` իր հետ տանելով լավ հիշողություններ: Միջոցառմանը ներկա էին հյուրեր Արտաշատի կրթության և սպորտի վարչությունից, երգչուհի Անահիտ Շահբազյանը և ուրիշներ: Միջոցառման վերջում ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Ն.Նիկողոսյանը` շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչ Հ.Հովակիմյանին և 7-րդ ա դասարանի աշակերտներին:

Արտաշատ ք-ի թիվ 2 հիմն. դպրոցի մարզական թիմը ծաղկաձորյան մրցումներում

Հոկտեմբերի 21-22  Ծաղկաձորում տեղի ունեցան Ազգային ժողովի գավաթի մրցումների հանրապետական փուլը, որին մասնակցեց մեր դպրոցի մարզական թիմը` արժանանալով հավաստագրերի և մարզահագուստի:

Նույն դպրոցի VI բ դաս աշակերտ Սարգիս Բեգոյանը  հոկտեմբերի 24-ին մեկնեց Մոսկվա քաղաք`մասնակցելու ըմբշամարտի միջազգային փուլին:

Արտաշատ ք.ի հ.2 հիմնական դպրոցի աշակերտները հաղթելով “Ազգային ժողովի գավաթի “մրցաշարի մարզային փուլում,իրավունք են վաստակել մասնակցելու հանրապետական փուլին և ներկայացնելու Արարատի մարզը Ծաղկաձորում:ԱՐտաշատի քաղաքապետի պաշտոնակատար պարոն Բենիամինյանը իր շնորհավորանքը փոխանցեց աշակերտներին`մաղթելով հաղթանակ և բոլորին նվիրեց սպորտային համազգեստներ:Շնորհակալություն ենք հայտնում հարգելի պարոն Բենիամինյանին նվերների համար:

Նոր նվաճումներ

Ուսուցչի տոն

Հոկտեմբերի 5-ին դպրոցի դահլիճուիմ կազմակերպվել էր միջոցառում <<Շնորհավոր տոնդ, ուսուցիչ >> խորագրով: Միջոցառմանը ներկա էին վաստակած հանգստի անցած մանկավարժներ, մարզպետարանի կրթության բաժնի ներկայացուցիչներ: Միջոցառման կայացմանը աջակցել էին  դպրոցի ծնողական և աշակերտական խորհուրդները: Իրենց ողջյունները հղեցին դպրոցի շնորհալի աշակերտները: Միջոցառման վերջում հյուրերին և ողջ մանկավարժներին իր ջերմագին ողջյունները հղեց դպրոցի տնօրեն Նաիրա Նիկողոսյանը:

Հանդիպում ԱՄՆ Խաղաղության Կորպուսի 25-րդ խմբի մասնակիցների հետ:

Օրերս տեղի ունեցած պատմություն առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլում մեր դպրոցի 9-րդ ա դասարանի աշակերտուհի Անահիտ Ալեքսանյանն արժանացավ 3-րդ կագի դիպլոմի: Պատմության ուսուցչուհի` Օֆելյա Միքայելյան: