Համաքաղաքային

Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին նվրիված` այցելություն Ծիծեռնակաբերդ, հարգելու անմեղ զոհերի հիշատակը:

Օրը հերոսների հետ

Արտաշատ քաղաքի Հովհ. Թումանյանի անվան N 2 հիմն. դպրոցի աշակերտները մեծ ոգևորությամբ  դիմավորեցին Հայոց բանակի  օրը` հունվարի 28-ը: Դեռևս մեկ շաբաթ առաջ շնորհավորական նամակներ ուղարկեցին այն զորամասեր,  ուր ծառայում են դպրոցի շրջանավարտները:  Դրան հաջորդեց /27.01.15թ./ VIIբ  դասարանում կազմակերպված դասղեկի ժամը/ դասղեկ Ա. Բադալյան/: Դասը  ոգեշնչված էր  հայրենասիրության  մեծ զգացումով:

Աշակերտները  ներկայացրեցին մեր փառապանծ բանակի մարտունակության, նրա  հզոր ուժի, զինտեխնիկայի, բանակի կայացման ու  գործունեության մասին: Բոլորը միաբերան երդվեցին  լինել հայրենիքի արժանի զավակն ու նրա պաշտպանը: Հունվարի 28-ին դպրոցի բակում կազմակերպվել էր հանդիսավոր տողան: Հնչեց ՀՀ օրհներգը և ծածանվեց հայոց եռագույնը: Միջոցառմանը իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան դպրոցի 7-9-րդ դասարանների աշխորհուրդները` այն համեմելով ասմունքով  երգով ու պարով: Միջոցառման երկրորդ մասը շարունակվեց դեպի Եռաբլուր` բաց դաս <<Հայրենասիրական դաստիարակություն >> թեմայով : Աշակերտները հարգանքի տուրք մատուցեցին` ծաղիկներ դնելով զոհվածների շիրմիներին: Այնուհետև այցելեցին եկեղեցի , մոմեր վառեցին բոլոր զինվորների համար` ցանկանալով Տիրոջից պահապան լինել նրանց:  Ամենուրեք լսվում էին հայրենասիրական երգեր  ու բանաստեղծություններ: Միջոցառման վերջում աշակերտները  <<Մեր անունն է հայկական բանակ>>  քայլերգի հնչյունների ներքո դուրս եկան պանթեոնից:

Օրն անցավ հաճելի ու հագեցած ` իրենց սիրելի հերոսների հետ: