Օրինակելի դասեր

Օրինակելի դաս տեխնոլոգիայից ,2րդ բ դասարան

Թեմա`<<Ծաղիկի պատրաստում>>

Նպատակը` սովորեցնել, թե ինչպես կարելի է գունավոր թղթերից պատրաստել տոնական բացիկներ և այն ձևավորել ծաղիկներով:

Ինտեգրված օրինակելի դաս տեխնոլոգիայից ,2րդ բ դասարան

Թեմա` թափոնից պատրաստել նոր առարկաներ:

Նպատակ`զարգացնել նորարարություն, պատկերացում կազմել , թե ինչպես կարելի է ստեղծել բարիք և այն ծառայեցնել նպատակին:

Ընթացք` դասը ինտեգրված էր երգ, տեխնոլոգիա, ձեռնարկատիրական նախաձեռնություններ, մայրենի առարկաների հետ:

Ինտեգրված բաց դաս 2-րդ ա դասարան

<<Ով աշխատի, նա կուտի>>  թեմայով բաց դաս էր կազմակերպված 2-րդ ա դասարանում/ դասվար Գ. Ստեփանյան/ : Դասի նպատակն էր  ձևավորել պատկերացումներ ձեռներեցի, բարիքի ստեղծման և այդ բարիքները ձեռք բերելու համար փողի դերը  բացատրելու կարևորության մասին:   Դասը ուղեկցվեց փոքրիկ բեմադրությամբ

Oրինակելի դաս մայրենիից

Այսօր Արարատի մարզի ք. Արտաշատի Հովհ.Թումանյանի անվան թիվ2 հիմն. դպրոցի 3-րդ ա դասարանում օրինակելի դաս էր մայրենիից/ Ուսուցչուհի Ջեմմմա Գրիգորյան/: Դասի թեման ` Ռազմիկ Դավոյանի <<Ծիտիկների տունը>> ստեղծագործությունը: Դասի նպատակը աշակերտների նկարագրական խոսք ստեղծելն էր` ըստ բնագրի բառերի և բառակապակցությունների: Դասը հագեցած էր ՏՀՏ-ով: Դասին օգտագործվեցին բավականին ժամանակակից մեթոդներ,հնարներ: Մայրենիի դասը ինտեգրված էր տեխնոլոգիայի ձեռնարկատիրական կրթության բաղադրիչին: Աշակերտները նոր նյութը սովորեցին տեղում , արտասանեցին, երգեցին,պարեցին: Հնչեց <<Ախ, ինչ լավ է>> ստեղծագործությունը շվիով: Աշակերտները բեմադրեցին փոքրիկ ներկայացում << Ծիտիկ Ճնճղուկյանը ծաղկած ծառի վրա >> խորագրով: Կարողացան ներկայացնել, որ իրենց ցուցադրած ներկայացումը ծառայություն է, որը բարիք է: Աշակերտները թվարկեցին նաև այլ ծառայություններ, կարողացան տարբերել ապրանքն ու ծառայությունը: Դասին ներկա էր գտնվում <<Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի>> Արարատի մարզի ղեկավար Անահիտ Ազիզյանը: Ներկա գտնվողները հայտնեցին իրենց գոհունակությունը օրինակելի,ուսանելի և բովանդակալից դասի համար:

Открытый  урок по русскому языку в 5а классе

Учительница Наира Оганова

Цели:обучающая; обобщение сказки  “Цветик-семицветик” развивающая;способствовать развитию речевой культуры учащихся; воспитательная: способствовать воспитанию нравственных качеств,  эстетическому отношению к людям

<Ա> տառի շնորհանդես

06.11.2017թ Արտաշատ ք. թիվ 2 հիմն. դպրոցի 1-ին ա դասարանի աշակերտներին համակել էր տոնական տրամադրություն: Քանզի այս օրը նրանք պետք է սովորեին գրել և կարդալ այբուբենի առաջին` Ա տառը: Գեղեցիկ ձևավորված դասարան, դասին համապատասխան դիդակտիկ պարագաներ, Ա հնչյուն տառով սկսվող հեքիաթի հերոսներ, որոնք դասը վերածեցին իսկսկան տոնի: Դասին ներկա էին մարզպետարանի կրթության բաժնի ներկայացուցիչներ, դասվարներ հարակից դպրոցներից: Դասվար Ալինա Բադալյանի վարած յուրաքանչյուր դաս կարելի է որակել որպես միջոցառում: Իր խորին շնորհակալությունը հայտնեց դպրոցի տնօրեն Նաիրա Նիկողոսյանը` շնորհավորելով երեխաներին տառաճանաչության կապակցությամբ և հանձնեց վկայականներ տնօրինության անունից:

Բաց դաս քիմիա առարկայից 9-րդ ա դասարանում: Քիմիայի ուսուցչուհի` Հասմիկ Հովակիմյան : 20.04.2017թ.:

Բաց դաս “Հմուտ ձեռքեր” :  Դասվար’ Շուշան Միրզոյան:

20