Ամիսը՝ Մարտի 2018

Միջոցառում Սարդարապատից Արցախ

Մարտի 21-ին  դպրոցում կազմակերպվել էր  միջոցառում <<Սարդարապատից Արցախ >> խորագրով, նպատակ հետապնդելով մատաղ սերնդի մեջ դաստիարակել ռազմահայրենասիրական դաստիարակություն: Միջոցառմանը ներկա էին Արցախի հերոս  Արկադի Տեր-Թադևոսյանը / Կոմանդոս/, ԿԳ նախարարության մարզառազմական և արտաուսումնական դաստաիարակության վարչության պատասխանատու   Ա. Կարապետյան, գնդապետ Ս. Վանեսյանը: Նրանք  պատմեցին իրենց կյանքի էջերից, ռազմական ընկերների սխրագործություններից, կիսվեցին աշակերտների հետ`  հարց ու պատասխանով: Նմանօրինակ միջոցառումները  էլ ավելի են նպաստում աշակերտների մեջ հայրենասիրության վեհ գաղափարի ձևավորմանն ու ամրապնդմանը: Միջոցառման կազմակերպիչ Ջ.Գրիգորյանը և դպրոցի տնօրեն Ն. Նիկողոսյանը պարգևատրվեցին ՀՀ ԿԳ նախարարության  շնորհակալագրով `  մատաղ սերնդի մեջ հայրենասիրություն սերմանելու և  ամրապնդելու համար:

Սպարտակիադա

Արտաշատ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի 1-3-րդ դասարանի աշակերտները` թվով 10 հոգի / ֆիզղեկ Հ.Մանջիկյան/ մասնակցեցին սպարտակիադայի տարածքային փուլի մրցումներին: Իրենց  ցուցաբերած բարձր  արդյունքներով նրանք արժանացան 1-ին կարգի պատվոգրի` իրավունք ստանալով մասնակցելու սպարտակիադայի մարզային փուլին:

Էքսկուրսիա դեպի Դիլիջան` Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան

Մարտի 15-ին դպրոցի 9-րդ դասարանների տղաները զինղեկ Ռ. Մանուկյանի ղեկավարությամբ ուղևորվեցին Դիլիջան` Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան: Էքսկուրսիայի նպատակն էր ռազմահայրենասիրական դաստիարակության ձևավորումը, ավելի մոտիկից ծանոթանալու ռազմական առօրյային, սովորողների ներքին կարգապահական կանոններին: Աշակերտների ընդունելությունը եղավ բարձր մակարդակով:  Նրանք շրջեցին վարժարանի բոլոր սրահներում, մարզադահլիճում, ֆիզիկական մարմնամարզության համար նախատեսված դահլիճում: Աշակերտները մեծ տպավորություն ստացան այդ էքսկուրսիայից և իրենց տպավորությունները կիսեցին դպրոցի ուսուցիչների և 8-րդ դասարանի տղաների հետ:

Հայաստանի պատանեկան նվաճումներ

Տեխնոլոգիա առարկայում ձեռնարկատիրություն բաղադրիչի ինտեգրման որակի ուսումնասիրություն Արտաշատ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան համար 2 հիմնական դպրոցում <<Հայաստանի պատանեկան նվաճումներ>> ՀԿ-ի տնօրեն Արմինե Հովհաննիսյանի և աշխատակից Անահիտ Մանուկյանի կողմից:
2-րդ դասարան, պարապող ուսուցիչ Գոհար Ստեփանյան, հիմնական թեման` Աշխատանք թղթով և ստվարաթղթով, ինտեգրվող թեման` Միտք, մտահաղացում:
Դասը սկսվեց <<Ով աշխատաի նա կուտի>> ստեղծագործության բեմականացմամբ, որով և իրականացվել էր <<Ձեռներեց>> թեմայի ուսումնասիրությունը հոկտեմբերին, սակայն այս անգամ իմպրովիզներով: Հետո քննարկեցին թե ինչ մտքեր ու գաղափարներ կաին այդ բեմականացման մեջ: Ուսուցիչը ստեղծագործական, ձեռներեցի, բարգործական, մարդասիրական և այլ մտքերի ու մտահաղացման օրինակներ բերեց, որից հետո սովորողներին հանձնարարեց իրենց մտքերըն ու մտահաղացումները գրեն թերթիկների վրա, միացնելով ստանան ծաղիկներ: Հերթով քննարկելով սովորողների գրառումներն, ուսուցիչը զարդարեց դասարանում տեղադրված մտքի մտահաղացման ծառը, սովորողների հետ դասավորելով նրանց մտքերն ըստ ձեռներեցի, մարդասիրական, բարեգործական և այլ: Որից հետո սովորողներին հանձնարարվեց մտածել ինչ անել, որպեսզի զարդարեն իրենց <<Ով աշխատաի նա կուտի>> պաստառը: Խմբերը որոշեցին պատրաստել սունկ, ձուկ, թիթռ և ծաղիկներ: Դրանք արդեն ինքնուրույն պատրաստեցին գունավոր թղթերով և ստվարաթղթով, փակցրեցին պաստառի վրա: Ուսուցիչը բոլոր աշակերտներին բարձր ու ոգևորող գնահատականներ նշանակեց:

Բանավեճի ակումբ

Ավարտվեց 2017-2018 ուստարվա <<Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ>> ծրագրի շրջանակներում իրականացվող բանավեճի միջդպրոցական մրցաշարը,որին մասնակցեցին Արտաշատ քացաքի 4 դպրոցներ: Ամփոփելով արդյունքները` նշենք, որ Արտաշատ քաղաքի 2-րդ դպրոցը ունեցել 2 հաղթանակ, ակնկալիքով սպասում ենք արդյուների ամփոփմանը: Դպրոցի տնօրինությունը շնորհավորում է բոլոր մասնակիցներին, մաղթում նորանոր հաջողություններ:

Անմոռանալի օր սպարապետի հետ

Մարտի 5-ին` սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, դպրոցի 4-րդ ա դասարանի աշակերտները դասղեկ Ա. Բադալյանի ղեկավարությամբ դասղեկի ժամը անցկացրեցին սպարապետի տուն-թանգարանում: Դասի նպատակն էր` ռազմահայրենասիրական դաստիարակության ձևավորումը աշակերտների մեջ: Աշակերտները մոտիկից ծանոթացան սպարապետի ծննդավայրի, թանգարանում ներկայացված նրա անձնական իրերի, գրքերի հետ: Աշակերտները եղան սպարապետի հուշարձանի մոտ, ասմունքեցին, երգեցին: Էքսկուրսիան ավարտվեց անմոռանալի հուշերով: