Կարգ՝ Նորություններ

Միջոցառում նվիրված Սուրբ Հկոբի տոնին

Դեկտեմբերի 15-ին Մրգավան գյուղի Սուրբ Հկոբ եկեզեցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Սուրբ Հկոբի տոնին: Միջոցառոմանը մասնակցում էին դպրոցի 7-րդ ա դասարանի աշակերտները/ ուսուցչուհի Ց.Հովակիմյան/:

Էրեբունի Երևան 2800

Գեղեցիկ և բովանդակալից համադպրոցական միջոցառում էր կազմակերպված 6-9-րդ դասարանի աշակերտների / պատմության ուսուցչուհի Ռ.Հովհաննիսյան/ մասնակցությամբ նվիրված Երևանի 2800 ամյակին: Միջոցառումը համեմված էր գեղեցիկ բեմադրությամբ, Երևանին նվիրված երգերով ու պարով: ՄԻջոցառման ավարտին իրենց շնորհակալական խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն տիկին Ն.Նիկողոսյանը և մարզպետարանի Սպրոտի և կրթության բաժնի մասնագետ Մ.Ռուշանյանը:Միջոցառումը ներշնչում էր հայրենասիրական ներուժ:

ԴԿՄ միջոցառումներ

2018 թվականի հոկտեմբերի 16ին ԴԿՄ անդամակից դպրոցների տնօրենները մեկնեցին Չինաստան: Նպատակը՝  հայ-չինական բարեկամական հարաբերությունների ամրապնդումն էր, ինչպես նաև Հայաստանում չինական մշակույթի,արվեստի,կուլտուրայի ձևավորումը: Այցի ընթացքում եղան քննարկումներ հայկական և չինական կրթական համակարգի վերաբերյալ, ուր իր ելույթով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ն.Նիկողոսյանը: Գործնական հանդիպումն անցավ ջերմ, բարեկամական մթնոլորտում:

https://web.facebook.com/media/set/?set=ms.c.eJw9zVEKACEMA9EbLY2xsbn~%3BxYS6~_vtgGNQiY6AsTiM~_HBhoiPXAYiClC1RD~_kJGw8wHJ~_FLNIdVcF2wG8QfiN4W1gYrPR69.bps.a.1873302159634913.1073741912.100008654407613&type=1

Արարատի մարզի Հովհ.Թումանյանի անվան համար 2 հիմն. դպրոցում մայիսի 18-ին տիրում տրամադրություն էր տիրում:
Դպրոցի տնօրեն Ն.Նիկողոսյանի, ինչպես նաև անգլերենի ուսուցչուհի Հ.Եղիազարյանի, ԽԿ կամավոր Ս. Բ. Թոմսոնի, պարուսույց Մ.Քանքանյանի մասնակցությամբ կազմակերպվել էր աննախադեպ միջոցառում նվիրված անգլերեն լեզվին ` ”Her majesty the English language” խորագրով: Շեքսպիրյան լեզվով ներկայացվեցին հատվածներ <<Համլետ>> և <<Իմ սիրտը լեռներում է>> ներկայացումներից:
Հյուրերին` ԱՄՆ Խաղաղության կորպուսի և Արարատի մարզպետարանի կրթության ր գիտության բաժնի ներկայացուցիչներին հիացմունք պատճառեց աշակերտների արտասանությունը, բեմական խաղը, երգն ու պարը: Դպրոցի տնօրինությունը և մանկավարժական կոլեկտիվը հատուկ շնորհակլություն է հայտնում միջոցառման կազմակերպիչներին, հանձինս տնօրեն Ն. Նիկողոսյանին և մասնակից 5-9-րդ դաս. աշակերտներին:

Բաց դաս Այսօր 4ա դասարանի աշակերտները ուսուցչուհի Ա.Գևորգյանի ղեկավարությամբ բովանդակալից բաց դաս անցկացրին: Դասի թեման էր Կամակոր Նոյը պատմվածքը: Դասի նպատակն էր աշակերտների մեջ սերմանել ընկերասիրություն,բարություն,պատասխանատվություն և մի շարք դրական որակներ: Ուսուցչին հաջողվեց դասը արդյունավետ անցկացնել, կիրառել մի շարք մեթոդներ:

Միջոցառում Սարդարապատից Արցախ

Մարտի 21-ին  դպրոցում կազմակերպվել էր  միջոցառում <<Սարդարապատից Արցախ >> խորագրով, նպատակ հետապնդելով մատաղ սերնդի մեջ դաստիարակել ռազմահայրենասիրական դաստիարակություն: Միջոցառմանը ներկա էին Արցախի հերոս  Արկադի Տեր-Թադևոսյանը / Կոմանդոս/, ԿԳ նախարարության մարզառազմական և արտաուսումնական դաստաիարակության վարչության պատասխանատու   Ա. Կարապետյան, գնդապետ Ս. Վանեսյանը: Նրանք  պատմեցին իրենց կյանքի էջերից, ռազմական ընկերների սխրագործություններից, կիսվեցին աշակերտների հետ`  հարց ու պատասխանով: Նմանօրինակ միջոցառումները  էլ ավելի են նպաստում աշակերտների մեջ հայրենասիրության վեհ գաղափարի ձևավորմանն ու ամրապնդմանը: Միջոցառման կազմակերպիչ Ջ.Գրիգորյանը և դպրոցի տնօրեն Ն. Նիկողոսյանը պարգևատրվեցին ՀՀ ԿԳ նախարարության  շնորհակալագրով `  մատաղ սերնդի մեջ հայրենասիրություն սերմանելու և  ամրապնդելու համար:

Սպարտակիադա

Արտաշատ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի 1-3-րդ դասարանի աշակերտները` թվով 10 հոգի / ֆիզղեկ Հ.Մանջիկյան/ մասնակցեցին սպարտակիադայի տարածքային փուլի մրցումներին: Իրենց  ցուցաբերած բարձր  արդյունքներով նրանք արժանացան 1-ին կարգի պատվոգրի` իրավունք ստանալով մասնակցելու սպարտակիադայի մարզային փուլին:

Էքսկուրսիա դեպի Դիլիջան` Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան

Մարտի 15-ին դպրոցի 9-րդ դասարանների տղաները զինղեկ Ռ. Մանուկյանի ղեկավարությամբ ուղևորվեցին Դիլիջան` Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան: Էքսկուրսիայի նպատակն էր ռազմահայրենասիրական դաստիարակության ձևավորումը, ավելի մոտիկից ծանոթանալու ռազմական առօրյային, սովորողների ներքին կարգապահական կանոններին: Աշակերտների ընդունելությունը եղավ բարձր մակարդակով:  Նրանք շրջեցին վարժարանի բոլոր սրահներում, մարզադահլիճում, ֆիզիկական մարմնամարզության համար նախատեսված դահլիճում: Աշակերտները մեծ տպավորություն ստացան այդ էքսկուրսիայից և իրենց տպավորությունները կիսեցին դպրոցի ուսուցիչների և 8-րդ դասարանի տղաների հետ:

Հայաստանի պատանեկան նվաճումներ

Տեխնոլոգիա առարկայում ձեռնարկատիրություն բաղադրիչի ինտեգրման որակի ուսումնասիրություն Արտաշատ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան համար 2 հիմնական դպրոցում <<Հայաստանի պատանեկան նվաճումներ>> ՀԿ-ի տնօրեն Արմինե Հովհաննիսյանի և աշխատակից Անահիտ Մանուկյանի կողմից:
2-րդ դասարան, պարապող ուսուցիչ Գոհար Ստեփանյան, հիմնական թեման` Աշխատանք թղթով և ստվարաթղթով, ինտեգրվող թեման` Միտք, մտահաղացում:
Դասը սկսվեց <<Ով աշխատաի նա կուտի>> ստեղծագործության բեմականացմամբ, որով և իրականացվել էր <<Ձեռներեց>> թեմայի ուսումնասիրությունը հոկտեմբերին, սակայն այս անգամ իմպրովիզներով: Հետո քննարկեցին թե ինչ մտքեր ու գաղափարներ կաին այդ բեմականացման մեջ: Ուսուցիչը ստեղծագործական, ձեռներեցի, բարգործական, մարդասիրական և այլ մտքերի ու մտահաղացման օրինակներ բերեց, որից հետո սովորողներին հանձնարարեց իրենց մտքերըն ու մտահաղացումները գրեն թերթիկների վրա, միացնելով ստանան ծաղիկներ: Հերթով քննարկելով սովորողների գրառումներն, ուսուցիչը զարդարեց դասարանում տեղադրված մտքի մտահաղացման ծառը, սովորողների հետ դասավորելով նրանց մտքերն ըստ ձեռներեցի, մարդասիրական, բարեգործական և այլ: Որից հետո սովորողներին հանձնարարվեց մտածել ինչ անել, որպեսզի զարդարեն իրենց <<Ով աշխատաի նա կուտի>> պաստառը: Խմբերը որոշեցին պատրաստել սունկ, ձուկ, թիթռ և ծաղիկներ: Դրանք արդեն ինքնուրույն պատրաստեցին գունավոր թղթերով և ստվարաթղթով, փակցրեցին պաստառի վրա: Ուսուցիչը բոլոր աշակերտներին բարձր ու ոգևորող գնահատականներ նշանակեց: