Կարգ՝ Նորություններ

Բեմադրությունը նվիրված էր Հովհաննես Թումանյանի 149 ամյակին

《Մհեր Մկրտչյան》ի անվան թատերասերների խմբի <<Ծիտը>> ներկայացման բեմադրությունը իսկական  անակնկալ էր տարրական դպրոցի աշակերտների համար: Բեմադրությունը նվիրված էր Հովհաննես Թումանյանի 149 ամյակին:  Խմբակի ղեկավար` Աշոտ Ղազարյան:

<>

Փետրվարի 19-ին Արտաշատ ք. համար 2 հիմն. դպրոցում տեղի ունեցավ միջոցառում <<Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր>> խորագրով` մասնակցությամբ 3-րդ բ դասարանի աշակերտների / դասվար Շ.Միրզոյան/: Միջոցառման նպատակն էր ` մատաղ սերնդի մեջ դաստիարակել սեր դեպի գիրքը, գիտելիքը:  Քանի որ այդ օրը զուգադիպում էր  Հովհ. Թումանյանի ծննդյան հետ,  ուստի միջոցառումը ուղեկցվեց նաև թումանյանական հեքիաթի հերոսների մասնակցությամբ: Որպես օրվա խորհուրդ <<Վերնատան>> անդամները հյուընկալեցին Արարատի մարզպետ պրն. Արամայիս  Գրիգորյանին: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Աշակերտները նվիրեցին Հովհ. Թումանյանի հեքիաթների գունազարդ ժողովածուն:

 

 

 

Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր:

Օրինակելի դաս 5-րդ բ դասարանում,ուսուցիչ Ռ.Կարապետյան

Այսօր հայոց լեզվի ուսուցչուհի Ռ.Կարապետյանը և 5-րդ բ դասարանի աշակերտները անցկացրին բովանդակալից բաց դաս << Առակս ինչ կցուցանե>> թեմայով: Դասի նպատակն էր աշակերտներին հասցնել առակի բարոյախրատական իմաստը:   Դասը հագեցած էր նոր մեթոդներով, հետաքրքիր բեմադրությամբ, ինտերակտիվ տեխնոլոգիայով,վիկտորինայով, գունագեղ ձևավորմամբ և այլն:  Աշակերտները աչքի ընկան իրենց ակտիվությամբ, իսկ ուսուցչուհու հմուտ մոտեցումը  դասը հասցրեց իր նպատակին:

Բանակի 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառում

Արտաշատ ք. Հովհ.Թումանյանի անվ. թիվ 2 հիմն. դպրոցում հունվարի 26-ին կազմակերպվել էր միջոցառում նվրիված հայոց բանակի 26-րդ տարեդարձին: Նպատակը մեկն էր` ռազմահայրենակսիրական դաստիարակության սերմանում մատաղ սերնդի մեջ: Ազգի պաշտպան մեր զինորներ, մենք  հավատում ենք, որ  դուք երբեք չեք լքի ձեզ վստահված դիրքը,միշտ հավատարիմ կմնաք  ձեր հայրենքիքին ու  ձեր ազգին: Եվ ինչքան խոր և անսասան լինի  այդ հավատը,  այնքան ամուր ու աներեր կլինեն  մեր հայրենիքի հիմքերը:

Արդեն մի քանի տարի է, ինչ Արտաշատի թիվ 2-րդ հիմնական դպրոցը մասնակցում է բազմաթիվ միջազգային, համահայկական  միջոցառումների և ծրագրերի: Մեր աշակերտների և ուսուցիչների շնորհիվ մենք ունեցել ենք մի շարք հաջողություններ, որոնք շարունակական են:

9-րդ բ դասարանի աշակերտուհի Մարիամ Բաբնաջանյանին տրվել է

Վկայական

<<Կառուցում ենք տեղեկատվական հասարակություն>>

Մրցույթի  թեման` <<Արհեստական ինտելեկտի դրական կիրառման հնարավորությունները>>

Պարգևատրվում է Արտաշատ ք. Հովհ. Թումանյանի անվան թիվ 2 հիմն դպրոցի աշակերտուհի Բաբաջանյան Մարիամը:

Շնորհավորում ենք Մարիամին և ցանկանում նորանոր հաջողություններ:

Նոր տարվա միջոցառումներ

Ավանդույթի համաձայն ` յուրաքանչյուր տարի Ամանորիրն ընդառաջ դպրոցում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ: Սկսվեցին ամանորյա ձևավորումները, հանդեսները, որը եզրափակվեց դպրոցի դահլիճում կազմակերպված ամանորյա ուրախ և երաժշտական ծրագրով: Այս անգամ միջոցառումը կազմակերպել էր դպրոցի ԱԽ նախագահ Աշոտ Ղազարյանը: Ի դեպ նրա նախաձեռնությամբ դպրոցում գործում է  <<Մհեր Մկրտչյանի >> անվան թատերասերների խմբակ: Այդ օրը նրանց անդրանիկ ելույթն էր: Միջոցառումը սկսվեց դպրոցի գլխավոր տոնածառի լուսավորմամբ, որի բացումը կատարեց դպրոցի տնօրեն Նաիրա Նիկողոսյանը: Դահլիճում տիրում էր տոնական բարձր տրամադրություն, ամենուրեք լսվում էր երգը, պարը, ժպիտը…

Գործնական աշխատանք տեխնոլոգիայից: 7րդ ա դասարան, ուսուցիչ Ս. Հակոբյան:

Թեմա` մրգերի ձևավորում

Նպատակը` ճաշակի զարգացում, ձեռքի աշխատանքի վարպետություն, սեղանի ձևավորում:

Ընթացքը` Սեղանի սպասքադրում, անձեռոցիկի ձևավորում,  մրգերի գեղեցիկ կտրատում և ձևավորում, մատուցում: