Կարգ՝ Նորություններ

Օրինակելի դաս մաթեմատիկայից: 6րդ բ դասարան, ուսուցիչ Մ.Ազատյան:

Թեմա` ամբողջ թվեր:

Նպատակ` կարողությունների և հմտությունների միջոցով կարողանալ կատարել գործողություններ ամբողջ թվերի հետ:

Ընթացք` հին նյութի ամփոփում, էլեկտրոնային գրատախտակի միջոցով կազմակերպվեց խաղ-մրցույթ,պատակ ունենալով զարգացնել տրամաբանություն և ճկուն միտք: 

Միջոցառում` նվիրված Եղիշե Չարենցի մահվան 80-ամյակին

Նոյեմբերի 27-ին լրացավ հայ մեծանուն բանաստեղծ Ե. Չարենցի մահվան 80-ամյակը: Այդ առիթով դպրոցում կազմակերպվեց միջոցառում 9-րդ <> դասարանի աշակերտների մասնակցությամբ (հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի` Անահիտ Թորոսյան):Միջոցառումը ուղեկցվեց սահիկահանդեսով, հեղիանկի խոսքերով գրված երգերով,համապատասխան պարերով: նՄիջոցառման ավարտին յուրաքանչյուր աշակերտ վառեց իր մոմը` ի հիշատակ Եղիշե Չարենցի: Ելույթ ունեցան դպրոցի տնօրեն տիկին Նաիրա Նիկողոսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչություն աշխատակից Մանուշ Ռուշանյանը` շնորհակալություն հայտնելով միջոցառման բոլոր կազմակերպիչներին և մասնակից աշակերտներին:

Oրինակելի դաս մայրենիից

Այսօր Արարատի մարզի ք. Արտաշատի Հովհ.Թումանյանի անվան թիվ2 հիմն. դպրոցի 3-րդ ա դասարանում օրինակելի դաս էր մայրենիից/ Ուսուցչուհի Ջեմմմա Գրիգորյան/: Դասի թեման ` Ռազմիկ Դավոյանի <<Ծիտիկների տունը>> ստեղծագործությունը: Դասի նպատակը աշակերտների նկարագրական խոսք ստեղծելն էր` ըստ բնագրի բառերի և բառակապակցությունների: Դասը հագեցած էր ՏՀՏ-ով: Դասին օգտագործվեցին բավականին ժամանակակից մեթոդներ,հնարներ: Մայրենիի դասը ինտեգրված էր տեխնոլոգիայի ձեռնարկատիրական կրթության բաղադրիչին:
Աշակերտները նոր նյութը սովորեցին տեղում , արտասանեցին, երգեցին,պարեցին: Հնչեց <<Ախ, ինչ լավ է>> ստեղծագործությունը շվիով:
Աշակերտները բեմադրեցին փոքրիկ ներկայացում << Ծիտիկ Ճնճղուկյանը ծաղկած ծառի վրա >> խորագրով: Կարողացան ներկայացնել, որ իրենց ցուցադրած ներկայացումը ծառայություն է, որը բարիք է: Աշակերտները թվարկեցին նաև այլ ծառայություններ, կարողացան տարբերել ապրանքն ու ծառայությունը: Դասին ներկա էր գտնվում <<Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի>> Արարատի մարզի ղեկավար Անահիտ Ազիզյանը:
Ներկա գտնվողները հայտնեցին իրենց գոհունակությունը օրինակելի,ուսանելի և բովանդակալից դասի համար: