Էրեբունի Երևան 2800

Գեղեցիկ և բովանդակալից համադպրոցական միջոցառում էր կազմակերպված 6-9-րդ դասարանի աշակերտների / պատմության ուսուցչուհի Ռ.Հովհաննիսյան/ մասնակցությամբ նվիրված Երևանի 2800 ամյակին: Միջոցառումը համեմված էր գեղեցիկ բեմադրությամբ, Երևանին նվիրված երգերով ու պարով: ՄԻջոցառման ավարտին իրենց շնորհակալական խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն տիկին Ն.Նիկողոսյանը և մարզպետարանի Սպրոտի և կրթության բաժնի մասնագետ Մ.Ռուշանյանը:Միջոցառումը ներշնչում էր հայրենասիրական ներուժ: